Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Իրանը բացահայտել է Ջաբրայիլը և Հադրութը գրավելու Բաքվի սուտը

Իրանը բացահայտել է Ջաբրայիլը և Հադրութը գրավելու Բաքվի սուտը
13.10.2020 | 21:06

Այսօր առավոտյան իսրայելական Harop հետախուզական անօդաչու սարքը խփվել է Իրանի տարածքում՝ Արդաբիլ նահանգում: ԱԹՍ-ն վթարի է ենթարկվել սահմանամերձ Պարսաբադ քաղաքում, հայտնում է Infoteka24-ը:

«Harop-ը՝ «Սիոնիստական ռեժիմի» արտադրանքներից մեկն է, որը Ադրբեջանը գնել և օգտագործել է ղարաբաղյան պատերազմում», - գրում է իրանական Miranpress-ի Telegram ալիքը: Հեռուստաալիքը նշում է. «Հետաքրքիրն այն է, որ Բաքվի Հանրապետությունը պնդում է, որ վերցրել է Ջաբրայիլը և Հադրութը: Այնպես որ, պատերազմի ճակատը պետք է լինի Ասլանդուզի մոտակայքում, այլ ոչ թե Պարսաբադի: Այս անօդաչու թռչող սարքը կամ երկիր է մուտք գործել դիվերսիայի համար, կամ էլ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ու հասել Պարսաբադ»:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ